Արխիվ
«Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևոր են դարձել շուրջ 13,3 հազար մարդ
02.08.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության տվյալներով, օգոստոսի 1-ի դրությամբ «Արմենիա» ֆիրմային գնացքի ծառայություններից օգտվել են 13 հազար 317 ուղևոր, ինչը 20% գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ փոխադրվել է 11 հազար 100 ուղևոր:
Վերջին տվյալներով, 2011 թ-ի հուլիսին «Արմենիա» ֆիրմային գնացքով տեղափոխվել է 11 հազար 895 ուղևոր, իսկ հունիսին՝ 1422 ուղևոր:
Երևան-Բաթումի-Երևան չվերթով գործող ամենօրյա ֆիրմային գնացքը մեկնարկեց հունիսի 15-ին: Գնացքի ուղևորները Հայաստանի մայրաքաղաքից հասնում են Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երևան՝ 16 ժամ 55 րոպեում: Ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը հնարավոր է եղել կրճատել երկաթուղային գծերի և շարժակազմի թարմացման շնորհիվ: 
Այս տարի գնացքի տոմսերը վաճառվում են միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ: Այն թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.