Արխիվ

«Ռուսական հետք. Ռուսաստան–Հայաստան։ Զբոսաշրջային դեստինացիաների գիտական ուսումնասիրությունները» գրքի շնորհանդեսն անցկացվեց Երևանում

12.06.2015

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում հունիսի 11-ին կայացավ «Ռուսական հետք. Ռուսաստան–Հայաստան։ Զբոսաշրջային դեստինացիաների գիտական ուսումնասիրությունները» գրքի շնորհանդեսը։
Գիրքը լույս է տեսել Զբոսաշրջության ռուսական միջազգային ակադեմիայի և Զբոսաշրջության հայկական ակադեմիայի 2012 – 2014թթ. երեք գիտարշավների արդյունքում, որոնք անցել էին Հայաստանի և Կարսի շրջանի տարածքով: Բոլոր երեք գիտարշավների անցկացմանը ակտիվ աջակցել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն:
Գրքի հեղինակների ուշադրության կենտրոնում Հայաստանի հեռանկարային դեստինացիաների (տուրիստական ուղիների) գործնական ուսումնասիրությունն է, ինչպես նաև այդ վայրերում պահպանված հուշարձանների, մշակութային
օբյեկտների և արտեֆակտների, որոնք կապված են պատմական իրադարձությունների և երկու բարեկամ ժողովուրդների ռազմական սխրանքների հետ։ Դիտարկվել են գիտական զբոսաշրջային արշավների կազմակերպման տեսական և կիրառական ասպեկտները։
Գիրքը նախատեսված է ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների, բուհերի դասախոսների և այս թեմայով հետաքրքրված անձանց համար։
Ինչպես նշեց Զբոսաշրջության հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, գրքում ներկայացված հոդվածների մեծ մասը գրել էին արշավների մասնակիցները:
Առաջին ռուս–հայկական գիտազբոսաշրջային արշավն անցել է 2012 թվականի սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 9–ը։ Մասնակիցները հաղթահարել են երկար ճանապարհ` Հայաստանի հյուսիսից հարավ։
Երկրորդ արշավն անցել է երկու փուլով 2013 թվականի հունիսին։ Առաջին փուլը երկօրյա աննախադեպ երկաթուղային տուր էր (հունիսի 8-9) Երևան–Գյումրի–Վանաձոր–Ալավերդի–Երևան երթուղով`«Ճանաչիր Հայրենիքը և պատմիր նրա մասին» թեմայով։ Արշավի երկրորդ մասում` «Հայաստանի չհայտնագործված զբոսաշրջային սրբազան ճանապարհները» փուլում, մասնակիցները քայլելով և հեծանիվով ճանապարհորդել են լեռնային վերելքներով։
«Ռուսական հետք։ Հայաստան-Ռուսաստան. խաչմերուկներ և զուգահեռներ» ռուս–հայկական գիտազբոսաշրջային երրորդ արշավն անցկացվել է հոկտեմբերի 17-25-ը: Այն նվիրված էր 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակին:
Արշավախմբի հիմնական նպատակը «ռուսական հետքի» բացահայտումն էր 3 գիտազբոսաշրջային արշավախմբերի արդյունքում։ Դրանք մինչև մեր օրերը պահպանված զինվորական, կրոնական, քաղաքացիական, տրանսպորտային շինություններն են, գերեզմանոցներ, դամբարաններ, հուշարձաններ, որոնք խորհրդանշում են մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը։
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.