Արխիվ

Երկաթուղայինների երեխաները հանգստանում են «Գուգարք» մանկական ճամբարում

22.06.2015

Երկաթուղայինների երեխաների և թոռների առաջին խումբը հունիսի 20-ին մեկնել է Լոռիում գտնվող «Գուգարք» մանկական ճամբար:
50 երեխաներ 12 օր կհանգստանան Հայաստանի այս գողտրիկ վայրում՝ ծանոթանալով նոր ընկերների հետ: Այստեղ երեխաների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմաններ: Երեխաներին սպասում են սպորտային, մշակութային միջոցառումներ, հետաքրքիր արշավներ, համեղ և առողջ սնունդ: Ճամբարն ունի նաև լողավազան:
Նախատեսվում է, որ այս տարի Գուգարքում կհանգստանան երկաթուղայինների 400 երեխաներ և թոռներ:
Իսկ առաջին խումբը ողջունեցին ճամբարի տնօրեն Զվարթ Դանիելյանը, «ՀԿԵ» ՓԲԸ Անձնակազմի կառավարման և սոցիալական զարգացման ծառայության սոցիալական զարգացման սեկտորի պետ Ալբինա Մարտիրոսյանը, Դորպրոֆսոժի նախագահի տեղակալ Ցողիկ Չոբանյանը, ՀԿԵ Երիտասարդական խորհրդի նախագահ Սումբաթ Սումբաթյանը:
Հարավկովկասյան երկաթուղում խիստ կարևորում են աշխատողների և նրանց երեխաների հանգստի հարցը: Ընկերությունում հատուկ ծրագիր է իրականացվում, որն այս տարի որոշակի փոփոխությունների է ենթարկվել:
Մասնավորապես, ծնողներից չի պահվելու եկամտային հարկը: Այսպիսով, Ընկերությունը իր վրա է վերցնում երեխաների հանգստի հետ կապված բոլոր ծախսերը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.