Գլխավոր էջ
Ընկերության մասին
Գործունեություն
Կոնցեսիոն պայմանագիր
Կենտրոնական աշխատակազմ
Տնօրենների խորհուրդ
Անջատ ենթաբաժիննեևր
Բեռնափոխադրումներ
Ուղղևորափոխադրումներ
Դորպրոֆսոժ
Տենդերներ
Լրատվական կենտրոն
Կապ

 

 

Переезд или жизнь?!

  Արխիվ
Հուլիսի 10-ին Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենն ու Արմավիրի մարզպետը շահագործման կհանձնեն Արմավիր-Երևան տակտային  ուղևորատար էլեկտրագնացքը 01.07.2009

Հուլիսի 1-ին Արմավիր քաղաքում տեղի ունեցավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվքետ Շայդուլինի հանդիպումը Արմավիրի մարզպետ Աշոտ Կաղրամանյանի հետ:
Հանդիպման ընթացքում ամփոփվեց դեռ մեկ ամիս առաջ ստեղծված համատեղ հանձնաժողովի աշխատանքը` ուղված ներհանրապետական երկաթուղային հաղորդակցության զարգացմանը: Մասնավորապես կողմերը որոշում կայացրեցին հուլիսի 10-ին Արմավիր-Երևան տակտային էլեկտրագնացքի` շահագործմանը հանձնելու մասին: «ՀԿԵ» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Սամվել Ղալեչյանի խոսքերով` երթևեկության ընթացքը կկազմի ընդհամենը 50 րոպե: Ինչ վերաբերում  է երթևեկության արժեքին, ապա այն ուղված կլինի ավտոմոբիլային տրանսպորտի հետ մրցունակցությունը պահպանելու վրա: Այսպիսով, Արմավիրից Երևան հնարավոր կլինի հասնել` ընդհամենը 300 դրամ վճարելով: Համաձայն չվացեուցակի`Արմավիր-Երևան տակտային էլեկտրագնացքը մեկնելու է օրեկան 4 անգամ: 
«Տակտային էլեկտրագնացքի մեկնարկը իրենից շատ մեծ օգնություն է ներկայացնում մեր բնակչության համար, - ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Կաղրամանյանը: - Ընդհամենը մեկ ամսվա ընթացքում մենք կարողացանք հասնել բավականին մեծ արդյունքների: Վերջինս մեկ անգամ ևս վկայում է Հայաստանի երկաթուղային համակարգում աշխատող մասնեգետների բարձր պրոֆեսիոնալիզմի մասին»:
«Երկաթուղին հանդիսանում է տնտեսական ինտեգրման կարևորագույն գործոններից մեկը, - նշեց «ՀԿԵ» ՓԲԸ տնօրեն Շեվքետ Շայդուլինը: - Մեր նպատակն է ապահովել Հայաստանի մարզերի ու մայրաքաղաքի սերտացումն ու ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև աջակցել բնակչության ու բիզնեսի ակտիվությանը: Դրա հետ մեկտեղ մենք` տարբեր լոգիստական օղակների միջոցով կաշխատենք ստեղծել Արմավիրում այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան Հանրապետության գործարարներին իրենց գործունեությունը ծավալել հենց այս մարզում»:

Գլխավոր էջ

 

 

 

 

Կոնցեսիոն պայմանագիր

 

Օրենք երկաթուղային տրանսպորտի մասին

ЗАО "ЮКЖД" 2010 г.