Գլխավոր էջ
Ընկերության մասին
Գործունեություն
Կոնցեսիոն պայմանագիր
Կենտրոնական աշխատակազմ
Տնօրենների խորհուրդ
Անջատ ենթաբաժիննեևր
Բեռնափոխադրումներ
Ուղղևորափոխադրումներ
Դորպրոֆսոժ
Տենդերներ
Լրատվական կենտրոն
Կապ

 

 

Переезд или жизнь?!

  Արխիվ

Կայացավ երկաթուղային թանգարանի բացումը

31.07.2009

Հուլիսի 31-ին Երևանի կայարանում կայացավ երկաթուղային թանգարանի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպված էր օգոստոսի 2-ին նշվող երկաթուղայինի միջազգային օրվա առթիվ:
Թանգարանն իր մեջ ներառում է Հայաստանի երկաթուղային տրանսպորտի պատմությունն արտացոլող նմուշներ՝ սկսած 1899 թ., երբ առաջին գնացքը, հաղթահարելով 180 կմ հատվածը, Թիֆլիսից հասավ Ալեքսանդրապոլ (Գյումրի) : Այստեղ են ներկայացված նաև Հայաստանի երկաթուղու ներկայիս վիճակը, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ նախագծերն ու ծրագրերն արտացոլող նմուշներ:
«Հայաստանում գործող ռուսական ընկերություններից միայն Հարավկովկասյան երկաթուղին է որոշում կայացրել նման նախագծի իրագործման մասին: Անշուշտ, դա պայմանավորված է  նրանով, որ երկաթուղին ավանդական ոլորտ է, որն ունի հարուստ պատմություն և հեռանկարային ապագա», - թանգարանի բացման արարողության ժամանակ ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը: Իր խոսքերով՝ այսօր Հայաստանում թանգարանի բացումը չի կարող հետապնդել ոչ մի բիզնես-նպատակների, իսկ նոր թանգարանը պարզապես իրենից  հարգանքի տուրք է ներկայացնում Հայաստանի երկաթուղու վառ անցյալին:
Միջոցառմանը ներկա էին Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները, ինչպես նաև երկաթուղային վետերանները:

Գլխավոր էջ

 

 

Կոնցեսիոն պայմանագիր

 

Օրենք երկաթուղային տրանսպորտի մասին

ЗАО "ЮКЖД" 2010 г.