Գլխավոր էջ
Ընկերության մասին
Գործունեություն
Կոնցեսիոն պայմանագիր
Կենտրոնական աշխատակազմ
Տնօրենների խորհուրդ
Անջատ ենթաբաժիննեևր
Բեռնափոխադրումներ
Ուղղևորափոխադրումներ
Դորպրոֆսոժ
Տենդերներ
Լրատվական կենտրոն
Կապ

 

 

Переезд или жизнь?!

  Արխիվ
Հարավկովկասյան երկաթուղին հովանավորել է 9-ամյա աղջկա բուժումը
05.07.2009

"Ապրիր հպարտ" բարեգործական ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երևանի վերջույթների երկարացման և վերականգնման կենտրոնի (YCLLR) կողմից՝ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ ղեկավարությունը որոշում է կայացրել ֆինանսավորել 9-ամյա Լիանա Հովակիմյանի վիրահատությունը:
Վիրաբույժ Արշակ Միրզոյանի հավաստիացմամբ՝ հունիսի 29-ին անցկացված  "Շանց-Իլիզարովի վիրահատության" արդյունքում երեխան, որն ի ծնե տառապում էր կոնքի ազդրի հոդախախտումով, այժմ լիովին բուժված է: "Վիրահատությունը հաջող անցավ, և արդեն շուտով երեխան կսկսի քայլել՝ իրեն լիարժեք մարդ զգալով", - ասում  է Արշակ Միրզոյանը:
Այժմ Լիանան գտնվում է Երեվանի վերջույթների երկարացման և վերականգնման կենտրոնում, որտեղ համապատասխան բուժում է ստանում:
Նշենք, որ "Ապրիր հպարտ" ծրագիրը իրագործվում է սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Հարավկովկասյան երկաթուղին, որն որոշում է կայացրել ակտիվորեն աջակցել ծրագրի իրագործմանը, այժմ փնտրում է նոր՝ օգնության կարիք ունեցող հիվանդների:

Գլխավոր էջ

 

 

 

Կոնցեսիոն պայմանագիր

 

Օրենք երկաթուղային տրանսպորտի մասին

ЗАО "ЮКЖД" 2010 г.