Գլխավոր էջ
Ընկերության մասին
Գործունեություն
Կոնցեսիոն պայմանագիր
Կենտրոնական աշխատակազմ
Տնօրենների խորհուրդ
Անջատ ենթաբաժիննեևր
Բեռնափոխադրումներ
Ուղղևորափոխադրումներ
Դորպրոֆսոժ
Տենդերներ
Լրատվական կենտրոն
Կապ

 

 

Переезд или жизнь?!

  Արխիվ
Վերջին 6 ամիսների ընթացքում Հարավկովկասյան երկաթուղում արձանագրվել է 8 դժբախտ պատահար
18.07.2009

Վերջին 6 ամիսների ընթացքում Հարավկովկասյան երկաթուղում արձանագրվել է 8 դժբախտ պատահար:
Համաձայն «ՀԿԵ» ՓԲԸ Աշխատանքի պաշտպանության ծառայության օպերատիվ տվյալների` դժբախտ պատահարները վերջերս հաճախացել են: Այդպես, օգոստոսի 14-ից 17-ը արձանագրվել է 3 մահացու դժբախտ պատահար: Վերջինները տեղի են ունեցել Մասիս, Նորագավիթ և Իջևան երկաթուղային վազուրդներում:
Երկաթուղում ոչ արտադրական տրավմատիզմի դեպքերի հաճախականացման կապակցությամբ «ՀԿԵ» ՓԲԸ-ն կոչ է անում հետիոտներին պահպանել գնացքների երթևեկության գոտում գտնվելու անվտանգության կանոնները և հիշեցնում է, որ`

  • հետիոտները պետք է հատեն երկաթուղային գծերը միայն սահմանված տեղերում` օգտվելով հետիոտի կամուրջներով, թունելներով և գծանցներով,
  • այն կայարաններում, որտեղ չկան կամուրջներ և թունելներ, հարկավոր է երկաթուղային գծերն անցնել տախտակումներով, ինչպես նաև այն տեղերում, որտեղ տեղադրված են «Գծերի անցում» ցուցանակները,
  • հետիոտի տախտակումով անցնելուց առաջ, հարկավոր է համոզվել շարժվող գնացքի, լոկոմոտիվի կամ վագոնների բացակայության մեջ,
  • մոտենալով երկաթուղային գծանցին` հարկավոր է ուշադիր հետևել լույսային և ձայնային ազդանշաններին, ինչպես նաև ուղեփակոցի դիրքին,
  • գծերը կարելի է հատել միայն բաց ուղեփակոցի դեպքում, իսկ նրա բացակայության դեպքում նախքան գծերը հատելը հարկավոր է համոզվել, որ գծանցին շարժակազմ չի մոտենում,
  • շարժվող շարժակազմը բաց թողնելու համար հարկավոր է անցնել անվտանգ տեղ (ճամփեզրին, եզրային ռելսից 2 մետրից ավել հեռավորության վրա), երբ մինչև մոտեցող գնացքը մնում է առնվազն 400 մետր,
  • արգելվում է անցնել վագոնների տակով,
  • արգելվում է կանգնել և նստել ռելսերի և կոճերի վրա,
  • արգելվում է բարձրանալ վագոնների տանիքներին էլեկտրիֆիկացված էլեկտրահաղորդման երկաթուղային գծերով,
  • կտրված կամ հողի, ծառների, թփուտների, կոճերի կամ երկաթուղային լիրաթմբի վրա ընկած ցանկացած հպակային ցանցի լարերը հարկավոր է համարել լարման տակ գտնվող,
  • հողի վրա ընկած կտրված լարերից 8 մետրից պակաս հեռավորության վրա գտնվող մարդը պետք է դուրս գա վտանգավոր գոտուց թաթի երկարությունը չգերազանցող փոքր քայլերով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ երկաթուղային տրանսպորտը հանդիսանում է բարձր վտանգի աղբյուր և կոչ է անում քաղաքացիներին պաշտպանել միմյանց դժբախտ պատահարներից:

Գլխավոր էջ

 

 

 

Կոնցեսիոն պայմանագիր

 

Օրենք երկաթուղային տրանսպորտի մասին

ЗАО "ЮКЖД" 2010 г.