Գլխավոր էջ
Ընկերության մասին
Գործունեություն
Կոնցեսիոն պայմանագիր
Կենտրոնական աշխատակազմ
Տնօրենների խորհուրդ
Անջատ ենթաբաժիննեևր
Բեռնափոխադրումներ
Ուղղևորափոխադրումներ
Դորպրոֆսոժ
Տենդերներ
Լրատվական կենտրոն
Կապ

 

 

Переезд или жизнь?!

  Արխիվ
ՀԿԵ-ի ղեկավարությունն ըստ արժանվույն գնահատեց Ճարտարագիտական համալսարանի ուսանողների մասնակցությունը երկաթուղային ուղևորափոխադրումների կազմակերպման մեջ
09.09.2009

ՀԿԵ-ի ղեկավարությունն ըստ արժանվույն գնահատեց Ճարտարագիտական համալսարանի ուսանողների մասնակցությունը երկաթուղային ուղևորափոխադրումների կազմակերպման մեջ:
Տաս հոգուց կազմված ուսանողների մի խումբ դասընթաց անցնելուց, ցուցուններն ուսումնասիրելուց և տեսական գիտելիքներ ստանալուց հետո Երևան-Բաթումի-Երևան միջազգային երթուղու ուղևորական գնացքով կատարեցին ստաժային մեկնումներ: Այնուհետև, քննությունները բարեհաջող հանձնելուց հետո ուսանողներին թույլ տրվեց անցնել աշխատանքի Երևան-Բաթումի-Երևան երթուղիով մեկնող սեզոնային նշանակության «Արմենիա» ֆիրմանյին ուղևորային գնացքում:
Կատարելով միջազգային ֆիրմային ուղևորային գնացքի ուղեկցողի պարտականությունները՝ ուսանողները ցուցաբերեցին բարեխիղճ մասնակցություն գնացքի կյանքի բոլոր ոլորտներում՝ ինչպես վագոնների տեխնիկական շահագործման, այնպես էլ ուղևորների հարգալից և բարեկիրթ սպասարկման մեջ:
Գնացքի բողոք-առաջարկների գրքում սպասարկման անձնակազմին ուղղված բազմաթիվ շնորհակալական խոսքեր գրվեցին ուղևորների կողմից՝ բարձր գնահատական տալով նրանց աշխատանքին, որում իրենց ներդրումն ունեն Հայաստանի ճարտարագիտական համալսարանի ուսանողները:
2009 թ-ի ամառային երկաթուղային ուղևորափոխադրումների կազմակերպման ժամանակ, ՀԿԵ-ն առաջին անգամ ներգրավեց ուսանողներին և բարձր գնահատելով նրանց աշխատանքը հույս է հայտնում հաստատել կայուն կամ ՀՀ ԲՈՒՀ-ում սովորող ոսանողների հետ:

 

Գլխավոր էջ

 

 

 

Կոնցեսիոն պայմանագիր

 

Օրենք երկաթուղային տրանսպորտի մասին

ЗАО "ЮКЖД" 2010 г.