Նորություն
27-04-2021
ՀԿԵ-ն իրականացրել է ոսկու հանքաքարի տեղափոխումը Վանաձորից Արարատ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ոսկու հանքաքար է փոխադրել Վանաձոր կայարանից Արարատի ոսկու կորզման գործարան:
Ապրիլի 9-ին «Ասսաթ» ընկերությանը պատկանող բեռով 20 կիսավագոն՝ նախապես համաձայնեցված գրաֆիկով, երկաթուղային ճանապարհով հաջողությամբ փոխադրվել է վերջնակետ:
ՀԿԵ-ն նաև տրամադրել է լրացուցիչ ծառայություններ՝ Վանաձոր կայարանի բեռների բակում պատրաստի արտադրանքի վերամշակման և պահպանման համար:
«Ասսաթ» ընկերությունում բարձր են գնահատել բեռնափոխադրման կազմակերպման մակարդակը: Ապագայում նախատեսվում է ոսկու հանքաքարի փոխադրում իրականացնել շարունակական հիմունքներով:
Նկարներ
Այլ նորություններ
ՀԿԵ-ու անձնակազմը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում և...
Պարգևատրվեցին «Երկաթուղին խաղարհապարակ չէ» մանկական նկարների մրցույթի ...
Մրցույթի ժամանակ որոշվեցին ՀԿԵ-ի լավագույն գծային աշխատողները...
ՀԿԵ-ն իրականացրել է Չինաստանից Հայաստան բեռների մուլտիմոդալ փոխադրում ...