Նորություն
23-08-2021
ՀԿԵ մինի-ֆուտբոլի կորպորատիվ առաջնությունն ավարտվեց Երևանի ուղեմասի թիմի հաղթանակով
Անցած հանգստյան օրերին անցած «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մինի-ֆուտբոլի կորպորատիվ առաջնությունն ավարտվեց Երևանի ուղեմասի թիմի հաղթանակով: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Էներգետիկայի ձեռնարկության և Կենտրոնական աշխատակազմի թիմերը:
Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցեց 7 թիմ: Բացի առաջին եռյակից, հաղթանակի համար պայքարեցին Կապի և հեռամեխանիկայի ձեռնարկության, Վանաձորի ուղեմասի, Անվտանգության ծառայության և Փոխադրումների տնօրինության թիմերը:
Առաջին տեղերը զբաղեցրած թիմերը դրամական պարգևներ ստացան ՀԿԵ Արհմիութենական կազմակերպությունների միության կողմից:
Մրցաշարի կազմակերպիչն էր ընկերության Երիտասարդական խորհուրդը:
Նկարներ
Այլ նորություններ
ԵԱՄԿ-ի գլխավոր քարտուղարը և ՌՈՍՊՐՈՖԺԵԼ-ի նախագահը ճանաչողական այցով այ...
ՀԿԵ-ի 2023 թվականի ներդրումային ծրագիրը կգերազանցի 2 մլրդ դրամը...
Հարավկովկասյան երկաթուղում ձեռնարկվում են կորոնավիրուսի կանխարգելմանն ...
ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանք...