Նորություն
01-04-2024
ՀԿԵ-ն ավարտում է ընկերության գնացքներով Արցախից տեղահանված անձանց անվճար երթևեկելու ակցիան
Ապրիլի 1-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիայի ավարտի մասին:
Ակցիայի վեց ամիսների ընթացքում դրանից օգտվել է 10 700 քաղաքացի, ովքեր Արցախից Հայաստան են ժամանել 2023 թվականի սեպտեմբերի 25-ից հետո։ Ընդհանուր առմամբ տրամադրվել է 8,3 մլն դրամի ուղևորափոխադրումների ծառայություններ։
ՀԿԵ-ն հուսով է, որ իր կողմից արցախցիներին ցուցաբերված աջակցությունն արդյունավետ է եղել և դրանով հաջողվել է որոշակիորեն մեղմել քաղաքացիների առօրյա խնդիրները:
Նկարներ
Այլ նորություններ
ՀԿԵ-ն սեպտեմբերի 1-ից գործարկում է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնաց...
ՀԿԵ-ն խորհրդատվություն կտրամադրի Վրաստան մեկնող գնացքների ուղևորներին...
ՀԿԵ-ն ենթակառուցվածքի զարգացմանը ընթացիկ տարում կուղղի ավելի քան 2,6 մ...
Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 20-21-ին Երևան-Գյումրի-Երևան...